ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության հայտարարությունը

ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության հայտարարությունը
06.11.2013 | 14:24

Վերջին շրջանում կրկին ակտիվացել են տրանսպորտի մասին թանկացման լուրերը: Ճիշտ է, քաղաքապետարանի պատասխանատուները չեն նշում, թե հստակ երբ և ինչ չափով են ցանկանում թանկացնել քաղաքային տրանսպորտը, սակայն մի բան հստակ է. ցանկացած թանկացում միանշանակ ազդելու է ժողովրդի առանց այդ էլ ծանր սոցիալական իրավիճակի վրա և հանգեցնելու է նոր սոցիալական լարվածության: Ելնելով վերոնշյալից, մենք՝ Հնչակյան երիտասարդներս, կարծում ենք, որ այս հարցը պետք է լուծվի ոչ թե հօգուտ մի քանի գծատերերի, այլ Հայաստանի Հանրապետության շարքային քաղաքացու, ում համար 50 դրամն անգամ լրջագույն նշանակություն ունի ընտանեկան բյուջեն պլանավորելիս: Արդ, հորդորում ենք քաղաքապետարանին հրաժարվել տրանսպորտի թանկացման ցանկացած ծրագրից: Վստահ ենք, որ մի խումբ գծատերեր կկարողանան իրենց հանապազօրյա հացի հարցը լուծել առանց քաղաքացու դառը քրտինքով վաստակած գումարների:

ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միություն

06.11.2013

Դիտվել է՝ 3062

Մեկնաբանություններ